Մարտի 20-ին Ծաղկաձոր քաղաքում հյուրընկալել էին 10-րդ ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանին։ Ընտրողները, որ արդեն ուսումնասիրել էին իրենց թեկնածուի կենսագրությունը, շատերը նաև ճանաչում էին նրան, նշեցին, որ պետք է պատրաստ լինեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին և ճիշտ ընտրություն կատարեն, քանի որ դրանից է կախված մեր հանրապետության առաջընթացն առաջիկա տարիներին։
Ծաղկաձորի բնակիչ Գերասիմ Մկրտչյանը նկատեց, որ Հանրապետական կուսակցությունն ընտրությունների է գնում նոր թիմով, նոր գաղափարներով, որոնք ներկայացնում են նոր մարդիկ, այդ թվում՝ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանը։ Գերասիմ Մկրտչյանը, ներկայացնելով Սամվել Սանամյանի անցած ճանապարհը, վեր հանեց այն տողատակերը, որոնք կան նրա կենսագրության մեջ։ Նա հատկապես շեշտադրեց պատգամավորի թեկնածուի 1997-99 թվականների գործունեությունը, երբ նա գումարտակի հրամանատար էր, հրամանատար, որը կազմակերպում էր բեռների անվտանգ դուրսբերումը Հայաստանից և ներմուծումը մեր երկիր։ Այնուհետև պատասխանատու պաշտոններ ազգային անվտանգության, մաքսային համակարգերում, ֆինանսների նախարարությունում։
«Պարոն Սանամյանի կենսագրությունը կարդալով՝ տեսնում ենք, որ նա կազմակերպչական տաղանդ ունի։ Նոր բովանդակությամբ խորհրդարանում մեզ պետք են լավ մասնագետներ։ Ուստի ես կոչ եմ անում իմ համաքաղաքացիներին ձայնը տալ Սամվել Սանամյանին։ Մենք ոչ թե պարզապես պատգամավոր ենք ընտրում, այլ կարծում եմ՝ ընտրում ենք բյուջետային հանձնաժողովի ապագա նախագահի»,- ասաց Գերասիմ Մկրտչյանը։
Սամվել Սանամյանի՝ Ծաղկաձորում ընտրողների հետ կայացած հանդիպումից հատված կարող եք դիտել հետևյալ հղմամբ: